Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Զարմանալի բան

Զարմանալի բան
06.01.2025 | 18:37

Ադրբեջանական ողջ մեդիան, արդեն քանի օր, զբաղված է ՀՀ Առաջին Նախագահի դեմ պրոպագանդայով:

Նախկին Բաքվեցի, այժմ Իսրայելում բնակվող ոմն Ալբերտ

Իսակովը (մայրը հայ, հայրը հրեա), վերցրել է 1993 թ. Երկրապահի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը, թարգմանել ադրբեջաներեն ու գցել մասս -մեդիայի բերանը:

ՈՒ Ադրբեջանում սիրով ու հաճույքով նյութեր են նախապատրաստում ՀՀ 1-ին նախագահի դեմ Հաագայի դատարան հայցադիմում ներկայացնելու:

Ադրբեջանական պրոպագանդան, հենվելով այդ ելույթի վրա, նախագահին մեղադրում է կանխամտածված ձևով

Հայաստանում էթնիկ զտում իրականացնելու, ֆաշիստական նկրտումներ ունեցող ազգայնամոլության դրսևորումների,

էթնիկ թրքատյացության, անգամ Բաքվի,Գյանջայի հայությանը տեղահանելու մեջ:

Զարմանալին այն չէ, որ Հայաստանում լռություն է, այլ սինխրոնությունը երկու առերևույթ թշնամի երկրների պաշտոնկան պրոպագանդայի սրացման մեջ:

Այստեղ Առաջին նախագահը մեղադրվում է պարտվողականության, Քուռ -արաքսյան բնագիծ դուրս չգալու, թուրքամետության ու դեռ 1991 թվից Արցախը հանձնելու մեջ, այնտեղ՝ ճիշտ հակառակը:

Մնում է միայն ասել՝ պարոնայք ընդհանուր հայտարարի եկեք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ